Այս տարվա մարտ ամսից մեկնարկել և ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևան-Լճափ 13,2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 277 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից՝ ծրագրով նախատեսվում է առանձին հատվածներում իրականացնել ճանապարհի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցման, առանձին հատվածներում՝ գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման և երկշերտ ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման աշխատանքներ։

Նախատեսվում է իրականացնել նաև ջրահեռացման համակարգի կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։

Մայիսի 12-ի դրությամբ իրականացվել են գոյություն ունեցող ջրթող խողովակների մաքրման և բետոնապատման, ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, արդեն սկսվել են ֆրեզման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։

Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 98200 քմ։ Ֆրեզված հումքն անվճար տրամադրվում է Գավառ և Սևան համայնքների բնակավայրերին՝ հանրային նշանակության հիմնարկներ տանող կամ երկրորդական նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով։

Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2023 թվականի ընթացքում։





Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն