Արցախի «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը մայիսի 15-ին հանրային հավաք կանցկացնի Ստեփանակերտում։ Այս մասին հայտարարությում է տարածել Բանայանի մամուլի ծառայությունը։

««Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը, արտահայտելով հանրային լայն զանգվածների դիրքորոշումն ու կամքը, ս․թ մայիսի 15-ի, ժամը 14:30-ին հրավիրել է «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով անկախ հանրային հավաք՝ Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը հրապարակավ արտահայտելու և այդ կապակցությամբ Արցախի իշխանություններին պահանջներ ներկայացնելու նպատակով, - ասված է հայտարարության մեջ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն