«Չինական գրականության անթոլոգիա». նոր գիրք` ընթերցողի սեղանին
Երևանի թիվ 135 Գագիկ Ստեփանյանի անվան չինական լեզվի ուսուցմամբ դպրոցում Հայաստանում ՉժՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի մասնակցությամբ տեղի ունեցավ՝ «Չինական գրականության անթոլոգիա» գրքի շնորհանդեսը։ Այստեղ ընթերցողը ծանոթանում է չինական բազմադարյա մշակույթի, սովորույթների հետ։ Գրքի լույս ընծաման գործում նշանակալի ավանդ ունի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։
Ընթերցողի սեղանին նոր գիրք է հայտնվել՝ «Չինական գրականության անթոլոգիա»։ Առաջին անգամ գիրքը թարգմանվել է հայերեն` հենց բնօրինակից։ Այստեղ ընթերցողը ծանոթանում է չինական բազմադարյա մշակույթի, սովորույթների հետ։ Սա առաջին գիքը չէ, որ լույս է տեսնում ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի օժանդակությամբ։
Տարիներ առաջ, երբ Սերգո Երիցյանը ֆիլմ էր պատրաստում Մետաքսի ճանապարհի մասին, այդ ժամանակ էլ միտք է հղացել տպագրել գրքեր, որոնք առավել քան կպատմեն աշխարհի ամենահին ազգերից մեկի մասին։ Այդ գրքերի շարքին են դասվում «Չինական իմաստնություն. ասացվածքներ, առածներ, ասույթներ» ժողովածուն, որն արդեն սիրելի է դարձել միջին տարիքի դպրոցահասակ երեխաների համար։
Երևանի թիվ 135 Գագիկ Ստեփանյանի անվան չինական լեզվի ուսուցմամբ դպրոցում առաջին անգամ չէր, որ տեղի էր ունենում չինական գրքի շնորհանդես։ Բայց այստեղ տեղի ունեցող շնորհանդեսը տարբերվում է ավանդական շնորհանդեսներից։ Դպրոցի երեխաները ընթերցեցին տվյալ գրքից հատվածներ՝ որոշ պատմվածքներ էլ բեմադրական ձվով ներկայացնելով։ Դպրոցի կառավարման խորհրդի Հովհաննես Հովհաննիսյան։
1 / 6
«Հին ազգերը, որոնք միմյանց լավ են ճանաչում, միասին շատ անելիքներ ունեն։ Իսկ այս գիրքը առանձնահատուկ բացառիկ է այնքանով, որ առաջինն է ուղիղ թարգամանությամբ։ Այն թարգմանվել է Արմինե Անտիկյանը և Ռոբերտ Ծատուրյանի շնորհիվ։ Ընդհանրապես կարևորում եմ այս նախաձեռնությունը, քանի որ հին ազգերը, որոնք միմյանց լավ են ճանաչում միասին շատ անելիքներ ունեն, հատկապես մեր իրականության մեջ, երբ նոր մարտահրավերներ են կանգնած Հայաստան Չինաստան քաղաքակրթությունների առջև։ Իսկ որպեսզի մենք կարողանանք բարեկամություն անել, պետք է իրար լավ ճանաչենք։ Իհարկե անհատկան կապերը շատ կարևոր են»։
Հայաստանում ՉժՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունն այս դպրոցում սպասված հյուր է, համալրել է դպրոցի բարեկամների շարքը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում դեսպանը նշում է, որ նման գրեքրի լույս ընծայումը առավել խորացնում է հայ-չինական բարեկամական հարաբերությունները։
«Սերգո Երիցյանը դեսպանատան լավագույն բարեկամն է, նա շատ մեծ գործեր է արել հայ—չինական հարաբերությունների զարգացման համար։ Իսկ այս գրքով՝ «Չինական գրականության անթոլոգիա» մենք կարողանում ենք երկու ժողովուրդների մշակույթը միախառնել,ավելի մոտիկից ճանաչելի դարձնել չինական գրականությունն ու մշակույթը՝ հայ ընթերցողին»։
Սակայն գրքի լույս ընծայման միջոցառմանը ներկա չէր Սերգո Երիցյանը՝ վատառողջ լինելու պատճառով։ Նրա ընկերները հույս հայտնեցին, որ հաջորդ գրքի լույս ընծայմաննանձամբ ներկա կգտվի ու հենց ինքն էլ կպատմի հայ ու չինացի ժողովուրդների դարավոր մշակույթի, սովորույթների ու ավանդույթների մասին։