Մայիսի 14-ին, ժամը 12։30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է, քարերը տեղի ուժերով հեռացվել են ճանապարհից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է պարսպի աշտարակներից մեկի (20 քմ)՝ մոտ 12 քմ հատվածը. առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն