Իտալիայի ամենահայտնի պոռնոաստղը պատրաստվում է շախմատիստուհու կարիերա սկսել
Այն ժամանակ, երբ Իլոնա Շտալերը, որն ավելի շատ հայտնի է Չիչոլինա կեղծանունով, չէր նկարահանվում մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում, մոլի շախմատիստուհի էր: Իսկ այժմ Իտալիայի ամենահայտնի պոռոնաստղը պատրաստվում է մասնակցել է լրացուցիչ խաղի` ի ցույց դնելով շախմատի ասպարեզում ունեցած տաղանդը:
Ինչպես գրում է The Times-ը, Շտալերը պատրաստվում է մրցել չորս առաջատար շախմատիստների հետ:
Հայտնի է, որ 69-ամյա կնոջը շախմատ խաղալ է սովորեցրել հայրը, երբ նա մեծանում էր Հունգարիայում: Այնուհետև նա տեղափոխվել է Հռոմ, որպեսզի կինոկարիերա սկսի:
Այս կիրակի Շտալերը հանդես կգա Պերուջայում կայանալիք հանդիպմանը, որտեղ նրա մրցակիցների շրջանում կլինեն Իտալիայի շախմատի հավաքականի 21-ամյա խաղացողն ու 25-ամյա գրոսմայստերը:
«Մենք տեսել ենք, թե ինչպես է խաղում Իլոնան. նա հիանալի շախմատիստուհի է, շատ ագրեսիվ», - նշել է մրցաշարի կազմակերպիչներից Լավինիա Բոտինին:
Մինչդեռ Շտալերն ասել է.«Ամեն ինչ վերաբերում է կենտրոնացմանը և տրամաբանությանը: Ես սոսկ պոռնոաստղ չեմ»: