Իրադրությունը Հայաստանի սահմաններին հարաբերականորեն կայուն է. Անդրանիկ Քոչարյան
Իրադրությունը Հայաստանի սահմաններին հարաբերականորեն կայուն է: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այս լուրով է սկսել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ սահմանին հանգիստ վիճակը պահպանվում է Հայաստանի զինված ուժերի գործողությունների շնորհիվ:
«Այս պահի դրությամբ ՀՀ սահմաններում հարաբերականորեն հանգիստ վիճակ է: Դա նշանակում է, որ հարաբերականորեն հանգիստ վիճակը պահպանվում է նաև Հայաստանի զինված ուժերի կայուն գործողությունների դրսևորման արդյունքում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: