ԵՄ պատվիրակությունը պարզաբանում է տրամադրել ԵՄ դիտորդների մասին
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պարզաբանում է տրամադրել ԵՄ դիտորդների մասին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարության վերաբերյալ, որում ասված է. «ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդների վերաբերյալ հարցի ճիշտ պատասխանը ներկայացնում ենք ստորև։ Խնդրում ենք մեր բոլոր մեդիա գործընկերներին օգտագործել այս թարգմանությունը։ Մամուլի ասուլի ամբողջական տարբերակները հայերեն և անգլերեն լեզուներով կհրապարակվեն շուտով։
Զեկույցները չեն տրամադրվում Հայաստանին։ Դրանք չեն տրամադրվում Ադրբեջանին, և չեն տրամադրվում Հայաստանին։ Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք [դիտորդները] տեսնում։
Բնական է որ, նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի, նրան կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել: Սակայն նրանք չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։ Ինչը բավականին տրամաբանական գործոն է։ Նրանք ներկա չեն եղել «հողի վրա» վերջին ներխուժման և բախումների ժամանակ․․․ երբ ներխուժումը տեղի ունեցավ։ Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։
Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, նրանք հենց այն վայրում են, որտեղ տվյալ պահին ինչ որ բան է տեղի է ունենում»։
Այսօր Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի էր ունեցել 2023թ․ Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիս։ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը հանդես էին եկել հայտարարություններով և պատասխանել լրատվամիջոցների հարցերին։
Սոթքի իրադարձությունների վերաբերյալ դեսպանն ասել էր, որ ԵՄ դիտորդները ներկա չեն եղել վերջին բախումների ժամանակ: «Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, նրանք ավտոմատ կարող են լինել հենց այն վայրում, որտեղ տվյալ պահին ինչ-որ բան է տեղի է ունենում», — նշել էր նա։
Անդրադառնալով հարցին՝ չպե՞տք է դիտորդները գնային այնտեղ, որտեղ էսկալացիա է տեղի ունեցել՝ Վիկտորինն ասել էր, որ նրանք ավելի ուշ՝ դեպքերից հետո այդ հնարավորությունը ստացել են: Դեսպանը նաև հավելել էր, որ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության ապահովման համար: «Նրանք գնացել են, իրենց գնահատականը տվել և ուղարկել ուղիղ Բրյուսել»,-նշել էր դեսպանը: