Հայաստանն ընդունել է Մոսկվայում եռակողմ գագաթնաժողով անցկացնելու Ռուսաստանի առաջարկը
Հայկական կողմն ընդունել է Մոսկվայում հայ-ադրբեջանական գագաթնաժողով անցկացնելու Ռուսաստանի առաջարկը։
«Ռուսական կողմից ստացել ենք մայիսի 25-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկ, և ընդունել ենք առաջարկը»,- այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն մեկնել է Մոսկվա, որտեղ մայիսի 25-ին նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Վարչապետն ասել է, որ հունիսի 1-ին Քիշնևում սպասվում է հնգակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
Նույն ձևաչափով ևս մեկ հանդիպում նախատեսվում է հոկտեմբերին Գրանադայում, ասել է Փաշինյանը։
Հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում սպասվում է հուլիսին։