Եթե Ալեն Սիմոնյանը չունի պատիվ և արժանապատվություն, ես դա նրան վերադարձնել չեմ կարող. Աննա Մկրտչյան
Չգիտեմ Ալեն Սիմոնյանի ամոթն է արթնացել, թե նիկոլական արդարադատությունը չի ենթադրում թափանցիկություն, բայց փաստ է, որ դատական նիստը անցնելու է դռնփակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը դատական հայց էր ներկայացրել Աննա Մկրտչյանի դեմ՝ ԱԺ նիստերի դահլիճում արված հայտարարությունների համար: