Վերաքննիչ դատարանում այսօր քննվելու է  Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանի բողոքը: Դատական նիստը նշանակված է ժամը 15.00-ին: Դատավորն է Արմեն Դանիելյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատավոր  Գագիկ Պողոսյան, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով: Քաջարանի քաղաքապետը Սյունիքի նախկին մարզպետ  Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի ({արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:

Մ.Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն