Հայ շախմատիստները Շարժայի մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ և հայ շախմատիստները կրկին առաջատարների շարքում են, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

2500-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարում Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Այս մրցաշարում առաջին տեղը կիսում են վեց գրոսմայստերներ, ովքեր 7 հնարավորից վաստակել են 5 միավոր, այդ թվում՝ Հայկ Մարտիրոսյանը։

Նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայկը սպիտակ խաղաքարերով կխաղա ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սեվյանի հետ:

Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակել են 4 միավոր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 3 միավոր:

2000-ից 2499 վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարում Հայաստանից մասնակցում են Էմին Օհանյանը և Մարիամ Մկրտչյանը:

Այս մրցաշարում առաջին տեղը կիսում են չորս շախմատիստներ, ովքեր 7 հնարավորից վաստակել են 5.5 միավոր, այդ թվում՝ Էմին Օհանյանը։

Մարիամ Մկրտչյանը վաստակել է 4.5 միավոր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն