Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվեց Բունդեսլիգա
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։
Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ Ռանոսը կնքել է 4 տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հրանտ-Լեոնը շատ հետաքրքիր և տաղանդավոր խաղացող է, որը կարող է խաղալ ինչպես 9 համարի, այնպես էլ հարձակվողական կիսապաշտպանի դիրքում»,- ասել է մարզական տնօրեն Ռոլան Վիրկուսը: «Նա շատ տպավորիչ մրցաշրջան է անցկացրել Ռեգիոնալլիգայում և ցանկանում է մեզ հետ ավելի բարձր մակարդակով ցույց տալ իրեն, և մենք կօգնենք նրան դա անել»:
Ռանոսը, որը ծնվել է Գերմանիայի Գերդեն քաղաքում, Հայաստանի մեծահասակների հավաքականում իր նորամուտն է նշել մարտին՝ երկու գոլ խփելով Կիպրոսի դարպասը:
«Ես ոգևորված եմ այս մեծ ակումբի մի մասը դառնալու համար. դա մեծ քայլ է իմ կարիերայում, որին ես կմոտենամ՝ լի մոտիվացիայով և նվիրվածությամբ»,- ասել է Ռանոսը պայմանագիրը ստորագրելիս:
Բորուսիա Մյոնխենգլադբախը Գերմանիայի հնգակի չեմպիոն է: Ռանոսը Ռեգիոնալլիգայի ընթացիկ մրաշրջանում 35 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: