Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Շարժայի մրցաշարում
Շարժա քաղաքում ավարտվել է «6th Sharjah Masters 2023» մրցաշարը, որտեղ հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել: Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, «Masters Section» խմբում Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսել 2-8-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
2-րդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սեվյանը:
Այս խմբում Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակել են 5 միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4 միավոր:
«Challengers Section» խմբում Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Էմինը նվաճել է արծաթե մեդալ:
Այս խմբում Մարիամ Մկրտչյանը վաստակել է 5.5 միավոր: