Հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ չի կատարել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։