Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն աշխատանքային խմբով եղել է Բերդի բժշկական կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Նշվել է, որ բժշկական կենտրոնը շուտով նոր համակարգչային տոմոգրաֆ կունենա։
Բերդի բժշկական կենտրոնում հայտարարված է եղել բաց դռների օր։ Տարբեր մասնագետներ Երևանից ժամանել են բնակիչների շրջանում անցկացնելու խորհրդատվություն և հետազոտություններ։
Առողջապահության նախարարը հանդիպել է Բերդ համայնքի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ, նրանց ներկայացրել համակարգի զարգացման հեռանկարները։
Քննարկվել են նաև «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Բերդի մասնաճյուղի կառուցման հետագա քայլերի հետ կապված հարցեր։