Ինչ ա պետք Նիկոլին ու իր հետեւում կանգնածների՞ն, որ երբ ստորագրվի խաղաղության պայմանագիր ու այն գնա Ազգային ժողով, այնտեղ լինի նաեւ երկրի ընդդիմությունը։ Ու կապ չունի թե այնտեղ իրենք ինչ կանեն, կգորգոռան, կաղաղակեն, թեկուզ շշեր կշպրտեն կամ իրենք իրենց խառակիրի կանեն, կարեւորը որ լինեն այնտեղ, քանի որ նման պարագայում եթե անգամ նրանք այնտեղ իրար ծեծեն, դա արեւմտյան չափանիշներով կկոչվի ժողովրդավարություն, ու ըստ դրա նաեւ կապահովի գործընթացի կատարյալ լեգիտիմությունը։ Ու որպեսզի ընդդիմությունը չդառնա Արցախը հանձնելու գործում իշխանությունների հանցակիցը, կա շատ պարզունակ եւ հեշտ իրականացնելի մի ձեւ, երկու ընդդիմադիր ֆրակցիաները մեկ օր շուտ ողջ կազմով վայր են դնում իրենց մանդատները, իշխանությանը թողնելով մենակ իրենց ծրագիրը կյանքի կոչելու հարցում, եւ ըստ դրա անլիգիտիմություն են հաղորդում ողջ գործընթացին։ Ոչ մեկ տրամաբանող մարդ  ներկայիս ընդդիմությունից իշխանափոխություն չի էլ պահանջում, ակնհայտ է որ եթե անգամ իրենք շատ ուզեն, դա իրենց խելքի բանը չի, բայց այ մանդատները վայր դնելով Նիկոլի ու իր պատվիրատուների խաղը չխաղալը հաստատապես իրենց ուժերի սահմանում է։ Հետո չասեք թե չէինք զգուշացնում, որ մնալով Ազգային ժողովում դուք Նիկոլին հավասար հետո կրելու էք Արցախը հանձնեցի անջնջելի խարանը, մասնակից լինելով լեգիտիմացման ողջ գործընթացին...

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն