Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ գյուղի տարածքում, Սևանա լճի ափին, կայացել է «Winds of Armenia» առագաստանավային ակումբի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ զբոսաշրջություն կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, պաշտոնական այլ անձինք և հյուրեր։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյբուքյան գրառմամբ հայտնում է, որ ներդրումային ծրագրի նախաձեռնողը ռուսաստանաբնակ գործարար Արտաշես Դադալանն է։ Նախագծի շրջանակում հիմնվելու է զբոսաշրջային-սպորտային համալիր, որը բաղկացած է լինելու առագաստանավային ակումբից` թվով 12 առագաստանավերով, հյուրանոցից և Սպա համալիրից։

«Առագաստանավային ակումբը ձգողության կետ կդառնա դեպի Սևանի ենթակառուցվածք զբոսաշրջային հոսք ներգրավելու համար։ Ակումբը կզբաղվի առագաստանավերի վարման ուսուցմամբ, ակումբային և միջազգային մրցաշարերի կազմակերպմամբ, կորպորատիվ հաճախորդների համար միջոցառումների անցկացմամբ։



Ներկա էի այս շատ կարևոր հիմնարկեքին, պահանջված նախաձեռնության և ներդրումային ծրագրի մեկնարկին։ Վստահ եմ, որ ներդրումային այս ծրագիրն առաջին լուրջ քայլն է այս ուղղությամբ` նպաստելով, հանգստի, զբոսաշրջության և առագաստանավային սպորտի զարգացմանը։



Անշուշտ, հիմնարկեքին հաջորդելու են ակումբի, համալիրի, հյուրանոցի, ռեստորանի կառուցման, նախատեսված այլ աշխատանքներ, որտեղ զգացվելու է նաև Գեղարքունիքի մարզպետարանի աջակցության կարիքը։ Իսկ մենք պատրաստակամ ենք` ամեն կերպ աջակցելու, որ մինչև վերջ կյանքի կոչվի այս ծրագիրը»,- գրել է նա։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն