Ինչպե՞ս կարող էի ժեխի հարսանիքին լինել. ես գնացել էի զինվորի հարսանիքի, ոչ թե շիշ բռնողի. Պավլիկ Մանուկյան. 168.am
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում հերքել է համացանցում տարածվող տեղեկությունները, թե ինքը մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքին։
Կայքի հաղորդմամբ, հուլիսի 24–ին կայացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքը։ Համացանցում այդ հարսանիքից տարածված լուսանկարներից մի քանիսում, ի թիվս այլոց, նաեւ երեւում էր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Երեկվանից համացանցում տարածվում էին լուրեր, որ Պավլիկ Մանուկյանը եւս մասնակցել է Հայկ Սարգսյանի հարսանիքին։
168.am-ի հետ զրույցում Մանուկյանը հերքեց համացանցում տարածվող տեղեկությունները, թե ինքը մասնակցել է այդ հարսանիքին։
«Երեկ ես այդ նույն եկեղեցում մասնակցել եմ իմ զինվորի՝ Մակարյան Արամի հարսանիքին։ Նրանք էլ (Հայկ Սարգսյանը,- Ա.Ս..) այդ եկեղեցում էին, երբ ներս մտան եկեղեցի, ես դուրս եկա եւ Սաղմոսավանքի բակում էի կանգնել։ Ինչպե՞ս կարող եմ ես այդ ժեխի հարսանիքին մասնակցել, ես գնացել եմ՝ զենք, եւ ոչ թե՝ շիշ բռնողի հարսանիքի»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։