Վարչապետը հայտնել է՝ ինչու ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ 2020-ի պատերազմը տեղի չունենա
2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն է եղել, և այլ հարց է այն, որ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենա: Այդ մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում հայտարարեց ՀՀ վարչապետը:
«Չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը՝ որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր: Այն ժամանակ Հայաստանում հեղափոխություն դեռ տեղի չէր ունեցել: Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից՝ որովհետև իշխանությունը առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության և է՛լ ավելի անմարսելի՝ այդ հանրության համար: Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես՝ ինչ կա, դա անմարսելի է իրականում»,- ասաց վարչապետը: