Զինվորները կատարում են իրենց պարտքը, ինչպես ամեն մեկը իր ծնողի համար կկատարեր․ զինվոր
«Ջոկը կատարում է իր գործողություները՝ հաստատված գրաֆիկի համաձայն իրականացնելով մարտական հերթապահություն։ Խնդիրներ ընդհանարապես չկան։ Առաջնագծում առանձնապես լարվածություն չկա։ Կուզեմ, որ բոլորը հանգիստ լինեն, որովհետև զինվորները կատարում են իրենց պարտքը, ինչպես ամեն մեկը իր ծնողի համար կկատարեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց N զորամասի մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Նարեկ Ղևոնդյանը։
Նա զորացրվելու է երկու ամսից ու ասում է, որ թեև չի ցանկանա մնալ բանակում և շարունակել ծառայությունը, սակայն միշտ պատրաստ է անհրաժեշտության պահին միանալ իր մարտական ընկերներին։
Մանրամասն՝ տեսանյութում։