Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, բոլոր խնդիրները մնալու են չլուծված՝ անգամ Ադրբեջանի տեսանկյունից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ ԱԺ նախագահի՝ միջազգային հանրությունն այժմ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկխոսությունը կայանա:

«Հակառակ պարագայում նույն Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի լինի, կլինի մի մեծ բաց, որը անընդհատ, տարիների, միգուցե, տասնամյակների ընթացքում ինքը չի կարողանալու փակել: Եթե ինքը չնստի և չխոսի  Արցախում բնակվող հայ բնակչության հետ, այդ վերքը, մեր վերքը մի օր իր պտուղները տալու է»,- ասել է Ալեն Սիմոնյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն