ՀՀ իշխաննությունները հանրությանը տրամադրում են նորանոր զիջումների․ Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կրկին հանդես եկավ հակապետական ու վտանգավոր հայտարարություններով: Նա նշել էր. «Տիգրանաշենի հարցը մի գերագնահատեք, տենց անկլավ չկա, որն առաջացնի այնպիսի ճանապարհային պրոբլեմ, որն անլուծելի է Տիգրանաշենի հարցը մի գերագնահատեք, տենց անկլավ չկա, որն առաջացնի այնպիսի ճանապարհային պրոբլեմ, որն անլուծելի է...»:
Այսպես կոչված «անկլավների» հարցը նա ինտենսիվորեն շրջառանառության մեջ է դրել վերջին ասուլիսից հետո ու շարունակում է այդ միտքը ներարկել հանրությանը: Սա մեր դեմ վարած տեղեկատվական, քարոզչական պատերազմի կարևոր բաղադրիչ է:
Թվում է, թե Փաշինյանն ասում է, դե եթե Արծվաշենը չհանձնեն, մենք էլ բան չունենք հանձնելու, բայց քիչ թե շատ տրամաբանող յուրաքանչյուր մարդու համար պարզ է, որ Ալիևը ոչ մի բան էլ չի հանձնելու կամ փոխանակելու: Փոխարենը ՀՀ իշխաննությունները հանրությանը տրամադրում են նորանոր զիջումների:
Այս ֆոնին, Ալիևը շատ հավանական է, որ գնա նոր էսկալացիայի հենց այդ ուղղություններով: Ու պատկերացրեք իրավիճակ, երբ պետության ղեկավարը խոսում է զիջումների մասին, հետո լինում է հարձակում, այդ ժամանակ էլ կխոսեն, որ «հողերը տված է» ու դիմադրությունն անիմաստ է:
Նիկոլ Փաշինյանի նշած 5–րդ շարասյունը հենց ինքն է ու իր թիմը: Նրանք տեղեկատվական մեթոդներով փորձում են սպանել դիմադրության ամեն փորձ, համոզել, որ ինչ էլ զիջենք նորմալ է, խնդիր չկա, առանց այդ տարածքների էլ կապրենք: Սա հստակ հակապետական քաղաքականություն է, որը չկանխելու դեպքում հետևանքները լինելու են աղետալի մեր պետականության համար: Փաշինյանը Արցախի հարցը «փակեց», արդեն անցել է ՀՀ տարածքներին: