Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու ՀԿ-ները դուրս եկան ոստիկանական բարեփոխումների խորհրդից. Դանիել Իոաննիսյան
Վահե Ղազարյանի երազանքների ոստիկանը
Այսօր փողոցում անմեղ մարդ ծեծող կարմի բերետավոր, շաբաթներ առաջ երեխա ծեծող Դիլիջանի ՔՀԲ-ի պետ, դրանից առաջ` Էրեբունու բաժնում փաստաբաններ ծեծող օպեր-լիազորներ և հարյուրավոր-հազարավոր դեպքեր, որոնց մասին հանրությունը չի իմանում։
Վահե Ղազարյանի պաշտոնավարման այս 5 ամիսները ցույց տվեցին, որ ոչ միայն դեպի լավը ոչինչ չի փոխվել, այլև, հակառակը, դանդաղ ռեգռես է գնում։ Եթե նախկինում գաղափարն այն էր, որ պետք է ունենանք հանրությանը ծառայող ոստիկան, ապա այժմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բերում է իր երազանքների ոստիկանին, որի հեղինակությունը կառուցվում է հանրությունը վախեցնելու վրա։
Ղազարյանի ղեկավարած համակարգում պատժի ու քննադատության արժանանում են միայն պարեկները, որոնք փորձում են հեղինակությունը կառուցել հանրությանը ծառայելու և ոչ վախեցնելու վրա (սա հիմնավորող թվերը վաղը կհրապարակենք)։
Հ.Գ. Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու ՀԿ-ները դուրս եկան ոստիկանական բարեփոխումների խորհրդից։ Քանի որ մենք չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը։