Այսօր ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ում տեղի է ունեցել վերակառուցված, նոր սարքավորումներով համալրված ախտորոշիչ բաժանմունքի բացումը, որին ներկա է գտնվել Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նոր վերակենդանացման բաժանմունքում առկա են 40 մահճակալ,հիմնանորոգված և կահավորված 9 վիրահատարան, ախտորոշիչ բաժանմունք` համալրված թվային

հեռակառավարվող ռենտգենոգրաֆիկ և ֆլյուորոսկոպիկ համակարգով, ստացիոնար թվային ռենտգեն համակարգով, բաժանմունքում առկա են 25 նոր հեմոդիալիզի սարքավորում,նյարդավիրաբուժական վիրահատարան` համալրված նյարդավիրաբուժական 3D նավիգատորով, վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով, առկա է նաև ուղղաթիռի թռիչքուղի` մարզերում գտնվող բժշկական կենտրոններից պացիենտների շտապ տեղափոխությունը իրականացնելու նպատակով։


Բացման առիթով լրատվամիջոցների համար կազմակերպվել է նաև պրես-տուր, որից առաջ լրագրողները հնարավորություն են ունեցել նախարարի պաշտոնակատարին ուղղել իրենց հարցերը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն