Հունիսի 6-ին` ժամը 06։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող խմորեղենի արտադրամասի ջրամատակարարման խողովակը վնասվել է․ նկուղը ջրալցվում է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրագիծը վնասվել է արտադրամասի լոգարանում, ջրալցվել է արտադրամասի հանդերձարանը և նկուղային հատվածը։

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ․ հեռացվել է մոտ 8․5 տոննա ջուր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն