«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել. Հանդիպել են նաեւ Ալեն Սիմոնյանի հետ
Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ քարտուղար Արծվիկ Մինասյանին երեկ տեսել են ԱԺ-ում: Օհանյանը զննել է Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը, որն ինքն է զբաղեցնելու, Մինասյանն էլ Արման Աբովյանի աշխատասենյակն է նայել։ Նրանք հանդիպել են նաեւ ԱԺ դեռ չընտրված խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։
Մեր տեղեկություններով, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը գործընկերներին փորձում է համոզել, որ եթե ֆրակցիայի ղեկավարը քոչարյանական է, քարտուղարը՝ ՀՅԴ-ական, ապա ԱԺ փոխխոսնակի պոստը պետք է իրենց զիջեն։ Առանց այն էլ ցուցակը 4+4+2 հարաբերակցությամբ են կազմել՝ ամենաքիչն իր կուսակիցներն են ներկայացված, բայց ամենաշատն իրենք են տուժել՝ իրենց ընկերներն են այսօր կալանավայրերում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում