«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են. հերթը Արմավիրի մարզինն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են։ Արմավիրի մարզի մի քանի համայնքներից ահազանգ ենք ստացել, որ օրերս ստուգումներ են սկսվել համայնքապետարաններում։
Մարզպետը սուրհանդակների միջոցով հրաժարական գրելու հորդոր է փոխանցել, այն չկատարվելուց հետո գործի է դրվել ստուգումների «գործիքը»։
Մեզ ահազանգած համայնքապետի խնդրանքով անունը չենք գրում, նշենք միայն, որ հունիսի 20-ի ընտրություններին նա աջակցել է Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում