Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները, F-16-երի գնման և արդիականացման, ինչպես նաև Ուկրաինայի հացահատիկային համաձայնագրի հարցերը։