Կառավարությունը սահմանել է կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է: Որոշման ընդունման հիմնական նպատակն է շահագործման  գործընթացի ժամանակ ունենալ նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավոր օբյեկտի անվտանգ շահագործումը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն