Արտոնություն է տրամադրվել Սևանա լճի ազգային պարկի զարգացման ներդրումային ծրագրին
Կառավարության որոշմամբ «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սևանա լճի ազգային պարկի զարգացման ծրագիր, առագաստանավային ակադեմիայի ստեղծում, առագաստանավային ակումբի ստեղծում, ինչպես նաև հյուրանոցային համալիրի կառուցում։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Գեղարքունիքի մարզում։ 2022 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 49 մլն դրամի ներդրում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.6 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 67 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 295 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44.3 մլն դրամ: