Գործադիրը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական  և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կառավարման և ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, հաստիքային կազմի օպտիմալիզացում իրականացնելու և կրթական ծրագրերի ծրագրային ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը դյուրինացնելու անհրաժեշտությամբ:

Ըստ հիմնավորման՝ ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միևնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմինները ու ստորաբաժանումները, այլև հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ստեղծել մեկ ընդհանուր արդիական ուսումնանյութական բազա (ռազմաուսումնավարժական դաշտեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորատորիաներ), ապահովել պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ստեղծել մասնագիտական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն