Հանրապետության տարածքում  հունիսի 8-ի և 12-ի կեսօրից հետո, 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 10-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 10-11-ն աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևան քաղաքում  հունիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 10-11-ը, 13-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն