Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժիեի ուղղությամբ ռուսական պաշտպանության ճեղքման փորձ են ձեռնարկել․ Շոյգու
Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 8-ի գիշերը Զապորոժիեի ուղղությամբ ռուսական պաշտպանության ճեղքման փորձ են ձեռնարկել՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Այսօր գիշերվա ժամը 1:30-ին Զապորոժիեի ուղղությամբ մինչև 1500 հոգանոց 47-րդ մեքենայացված բրիգադի և 150 միավոր զրահատեխնիկայի ուժերով հակառակորդը մեր պաշտպանության ճեղքման փորձ է ձեռնարկել»,- նշել է նախարարը:
Նա հավելել է, որ ռուսական հետախուզությունը ժամանակին է հայտնաբերել ուկրաինական ստորաբաժանումները, ապա կանխարգելիչ հարված է հասցվել հրետանու, ավիացիայի և հակատանկային միջոցներով օգնությամբ:
Շոյգուի խոսքով՝ երկու ժամ տևած մարտերում ուկրաինական կողմը կորցրել է մինչև 350 զինվոր, 30 տանկ և հետևակի 11 մարտական մեքենա։