Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին իրականացվել է 94 մլրդ 869.3 մլն դրամի շինարարություն՝ նախորդ տարվա առաջին 4 ամիսների նկատմամբ աճելով շուրջ 16 տոկոսով:

Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ընդ որում՝ շինարարության 13.5 տոկոսն իրականացվել է պետբյուջեի միջոցների հաշվին՝  12 մլրդ 790.3 մլն դրամի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 31.4 տոկոսով: Համայնքների միջոցների հաշվին իրականացվել է ընդհանուր շինարարության 3.8 տոկոսը՝ 3 մլրդ 641.6 մլն դրամի՝ 2022-ի առաջին 4 ամիսների նկատմամբ աճելով 79.8 տոկոսով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն