ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ ԿԳ նախարարների համատեղ հրամանով նշանակվել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը ստորագրել են Էդվարդ Մարտինի Սանդոյանին Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու մասին հրաման:
Էդվարդ Սանդոյանը 1981 թ. ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Մոսկվայի կառավարման ինստիտուտը (այսօր՝ Կառավարման պետական համալսարան), իսկ 1983 թ.՝ Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: Էդվարդ Սանդոյանը տնտեսական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ավելի քան 270 գիտական աշխատանքների, դասագրքերի և մենագրությունների հեղինակ։ Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալով:
Էդվարդ Սանդոյանն աշխատել է Հայաստանի Կենտրոնական բանկում, զբաղեցրել ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնին նշանակվելուց առաջ Էդվարդ Սանդոյանն աշխատել է նշյալ համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է:
Հայ-ռուսական համալսարանը հիմնադրվել է 1997 թ. Երևանում՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջպետական համաձայնագրի հիման վրա: Բուհում իրականացվում են բարձրագույն կրթության ծրագրեր հայերենով և ռուսերենով։ Այժմ համալսարանում սովորում է շուրջ 3500 ուսանող։