Ֆրան Գարսիան վերադարձավ Մադրիդի «Ռեալ»
23-ամյա իսպանացի ձախ պաշտպան Ֆրանսիսկո Գարսիան երեք մրցաշրջան «Ռայո Վալիեկանոյում» հանդես գալուց հետո վերադարձել է Մադրիդի «Ռեալ», հաղորդում է ակումբի կայքը։
Իսպանիայի ավարտված առաջնությունում Ֆրանսիսկո Գարսիան մասնակցել է 38 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
2013-2020 թվականներին Ֆրանսիսկո Գարսիան հանդես է եկել «Ռեալի» երիտասարդական թիմերում։