Սի Ծինփինը ողջունել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված՝ Աֆրիկայի երկրների նախաձեռնությունը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամոֆոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում դրական է գնահատել աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարների նախաձեռնությունը՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորմանը:
«Լավ է, որ պարոն նախագահը և աֆրիկյան այլ երկրների ղեկավարներ պատվիրակություն են ձևավորել՝ Ռուսաստան և Ուկրաինա այցելելու համար։ Ես հույս ունեմ, որ խաղաղասեր և արդարությունը պաշտպանող երկրներն ամբողջ աշխարհում կկարողանան ռացիոնալ արտահայտվել, որպեսզի ցույց տան խաղաղության անհրաժեշտությունը և նպաստեն բանակցություններին»,- հայտարարել Է Չինաստանի ղեկավարը։
ՀԱՀ-ի նախագահն իր հերթին ասել է, որ Հարավային Աֆրիկան աջակցում է Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի առաջ քաշած դիրքորոշմանը, և հույս հայտնել, որ բանակցությունները հնարավորինս շուտ կվերսկսվեն: