Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար
Բրյուսելն Ուկրաինային 3,5 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար՝ ասված է Բելգիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ օգնության մեջ կներառվեն վրաններ, քնապարկեր, սնունդ, հիգիենայի պարագաներ, բժշկական սարքավորումներ, դեղորայք և այլն: