Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին, որը կազմակերպվել էր «ԴԸ ՌԱՆՉ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Փառատոնը Հայաստանում անցկացվում է 2014 թվականից։ Միջոցառման հիմնական նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը:

«Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է։ Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մեր երկիր է այցելել մոտավորապես 815 հազար զբոսաշրջիկ, սակայն մեզ համար ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է», ֊ նշել է Վահան Քերոբյանը։

Փառատոնն ուղեկցվել է հայկական տարազների ցուցադրությամբ, համերգային ծրագրով ու ինտերակտիվ խաղերով ու մրցույթներով։

Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները, ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն