Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով Հայաստան է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մենք ունենք մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է»,-գրել է Քերոբյանը:

Նախարարն այսօր Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է Ոչխարների խուզման փառատոնին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն