ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարում այսօր կկայանա եզրափակիչը: Միմյանց հետ կհանդիպեն Միլանի «Ինտերը» և «Մանչեսթեր Սիթին»: Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, երկու թիմերն առաջին անգամ են հանդիպումն եվրոպական գավաթներում:

«Ինտերը» նախկինում մեկ անգամ հաղթել է չեմպիոնների լիգայում, 2010 թվականին, Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: «Մանչեսթեր Սիթին» նույնպես մեկ անգամ խաղացել է եզրափակիչում, սակայն 2021-ին պարտվել է Լոնդոնի «Չելսիին» Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ:

Անգլիացիների գլխավոր մարզիչը նախկինում արդեն տիրել է եվրոպական չեմպիոնների գավաթին, սակայն վերջին անգամ դա նրան հաջողվել է 2011 թվականին: «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին այդ առումով նորեկ է և առաջին անգամ է պայքարում եվրոպական գավաթի համար:

Անգլիայի և Իտալիայի ակումբները երրորդ անգամ կհանդիպեն չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Առաջին երկուսում խաղացել են «Միլանն» ու «Լիվերպուլը»: 2005 թվականին հաղթել են անգլիացիները, իսկ 2007-ին՝ իտալացիները:

«Ինտեր» - «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա Ստամբուլի «Աթաթյուրք» մարզադաշտում: Ի դեպ, հենց այդտեղ է տեղի ունեցել 2005թ հանրահայտ եզրափակիչը, որտեղ «Լիվերպուլը» 11մ հարվածներով պարտության է մատնել «Միլանին», չնայած առաջին խաղակեսից հետո պարտվելիս է եղել 0:3 հաշվով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն