ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ին չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ
Արցախի ՊԲ-ն հերքել է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը այն մասին, որ ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ին կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», – ասված է հայտարարության մեջ։