Կարծում եմ՝ Ադրբեջանին դեռևս չի հաջողվել հասնել իր բոլոր ցանկությունների կատարմանը և ցանկանում է, որ ամբողջովին լինի այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի դոկտոր, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Խաչիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորած այն հանգամանքը, որ Ադրբեջանը խնդրել է հետաձգել հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը։

Խաչիկյանի համոզմամբ՝ հնարավոր է, որ սա պայմանավորված է այսպես կոչված Սյունիքի միջանցքի հետ կապված ինչ-որ անհամաձայնության հետ, իսկ բոլորին հայտնի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանն արդեն ստացել է Արցախը, այսպես կոչված անկլավները, իսկ այժմ խոսում է միջանցքի մասին, որը ստանալու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։ Անդրադառնալով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, սակայն կա երկու-երեք անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն՝ Խաչիկյանը նկատեց, որ Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, որից հետո մենք Սյունիք չենք ունենա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն