15 նոր տրոլեյբուսները Երևանում են
15 նոր տրոլեյբուսները արդեն Երևանում են։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։
«Ներկա պահին Երևանում է գտնվում ներկրվող թվով 15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը»,- ասաց Սարգիս Բեջանյանը։
Ներդրումային ծրագրի Կառավարության որոշումն արդեն պատրաստվել, ուղարկվել է, հիշեցրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այսօր էլ հիշեցրեք, որ խոսենք գործընկերների հետ՝ հնարավորինս շուտ Կառավարության որոշումն ընդունվի, որ արդեն հանենք գծեր»,- ասաց նա: