Արցախը այլ պետության կազմում ճանաչելը և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը պետք է քրեականացվեն
Ես չեմ տեսնում որևէ պատճառ, որ ԿԸՀ-ն կարող է մերժել մեր դիմումը, խնդիրն արդեն օրվա մեջ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով «Հայաքվեի» նախաձեռնող խմբի դիմումին:
Նշենք, որ հունիսի 12-ին նախաձեռնության անդամները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, որով հնարավորություն կստանա ստորագրություններ հավաքել եւ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով:
«Մենք սահմանադրության մեջ ունենք տարբեր դրույթներ, օրինակ կյանքի իրավունք, բայց դա չի նշանակում, որ սպանության հոդվածը չպետք է քրեականացնենք, նույնն էլ այս պարագայում է»,-ասաց նա: