«Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք» գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է «Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հնդկաստանի Հանրապետության էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության գլխավոր քարտուղար Ալկեշ Կուար Շարման:

Ստորագրված փաստաթղթով կողմերն արտահայտում են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը երկու երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խթանման, տեխնիկատնտեսական հիմնավորման, արդիականացման գնահատման և թվային փոխակերպման լուծումների իրականացման ոլորտներում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն