«Այն, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խաղաղության պայմանագիր չէ։ Դա նոր կապիտուլյացիա է, եթե դա ստորագրվի, ապա այն ողբերգական ու աղետալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար։ Դա կանխելու միակ, գլխավոր ճանապարհը համաժողովրդական ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորումն է։ Մենք պետք է հասնենք դրան և մեր գլխավոր խնդիրն էս պահին  դա է, որպեսզի այդ փաստաթուղթը չստորագրվի։

Դրա համար պետք է ժողովրդի մեջ ընդվզում ձևավորենք, ժողովրդին դուրս բերենք պայքարի։ Եվ մեր առաջիկա քայլերն ու գործողություններն ուղղված են լինելու դրան։ Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, եթե օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է այդ փաստաթուղթը ստորագրի և մարսի, իրենք ստորագրելու են և ակնհայտ է, որ Փաշինյանի և Ալիևի միջև կա պայմանավորվածություն, որ այս տարվա ընթացքում այդ պրոցեսը հասցնեն ավարտին։ Մեր գլխավոր խնդիրը դա կանխելն է, իսկ կանխման միակ ճանապարհը համազգային ընդվզումն է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ունենք քայլերի և գործողությու նների մեր պատկերացնումները , բայց քանի որ գտնում ենք, որ սա մեկ անձի, մեկ քաղաքական ուժի խնդիր չէ, մեր բոլոր  գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր առողջ ուժերի հետ, ամբողջացնենք այս ամեն ինչը և դուրս գանք պայքարի։ Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց որ ամբողջ ուժով լծվելու ենք այս գործին՝ այդ մասին շատ հստակ հայտարարում ենք», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն