ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի մեկնել է Ֆլորիդա: Լրատվամիջոցների տվյալով՝ Մայամիում նախատեսվող դատական նիստի ժամանակ նրան պաշտոնապես մեղադրանքներ կներկայացվեն գաղտնի փաստաթղթերի գործով:

Անցած շաբաթ հրապարակվել էր Թրամփի գործով մեղադրական եզրակացությունը, որը պարունակում է 37 մեղադրական կետ, այդ թվում՝ կեղծ ցուցմունքներ տալու, գաղտնի փաստաթղթեր պահելու և հանցավոր դավադրության մասին։

Նախկին նախագահը պնդում է, որ անմեղ է, իսկ իրավական գործընթացը որակում է քաղաքական հետապնդում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն