Հունիսի 13-14-ը Երևանում անցկացվում է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։



Համաժողովին մասնակցում են ՀՀ և ՌԴ բուհերի, գիտական կազմակերպությունների, նախարարությունների, համապատասխան հաստատությունների և բիզնես համայնքի՝ ավելի քան 200 ներկայացուցիչներ։

Հայ-ռուսական գիտակրթական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակություն, որի կազմում են ՌԴ լուսավորության նախարար Ս. Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կ. Մոգիլևսկին, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյը, ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Ի. Մասլովը, ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Ա. Ռիբակովը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վ. Սադովնիչին, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահության գլխավոր գիտական քարտուղար, Կրթության ռազմավարության զարգացման ինստիտուտի գիտական ղեկավար, ՌԿԱ ակադեմիկոս Ս. Իվանովան, Ռուսաստանի գիտության ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկ, քիմիական գիտությունների դոկտոր Ստ. Կալմիկովը:

Համաժողովի շրջանակում բարձրաստիճան պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին:

Հունիսի 13-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու, հասցե՝ Իսահակյան փող., 38 շենք): Վերանորոգումից հետո վերաբացված թանգարանում այցելուները կդիտեն մշտական ցուցադրությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն