Շրջանառության հարկի վերացման կամ դրույքաչափի փոփոխության մտադրություն կառավարությունն այս պահին չունի՝ խորհրդարանում  հայտարարել է ֆինանսների նախարարը։  Վահե Հովհաննիսյանը գործադիրի մյուս անդամների հետ Ազգային ժողովում է եղել նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելու համար։ Փաստաթուղթը նախորդ շաբաթ ոլորտ առ ոլորտ քննարկվել է մշտական հանձնաժողովներում ու հասել լիագումար նիստերի դահլիճ։

2022-ին Հայաստանում իրական  տնտեսական աճ արձանագրվե՞լ է,  թե՞ ոչ, այդ աճը արտաքին գործոններով է պայմանավորվե՞լ, թե կառավարության բարեփոխումներով,  գնաճն է ավելի բարձր եղե՞լ, թե՞ աշխատավարձերի ավելացումը․ հարցերի պատասխանները  տարբեր են՝ ըստ իշխանության և ընդդիմության։ Խորհրդարանում  2022-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարը մի քանի կետով ներկայացրեց նախորդ տարվա տնտեսական արդյունքները։

«2022 թվականին ստեղծվել է 38 500 նոր ձեռնարկություն, նախորդ տարվա 25 հազարի փոխարեն, որից 12․5 տոկոսը ունեցել են 10 մլն դրամից ավելի շրջանառություն։ 2022-ին եկամտային հարկի մասնաբաժինը նվազել է 2․2 տոկոսային կետերով։ 2022-ին հարկատուներին 4 7 մլրդ դրամ եկամտահարկ է  վերադարձվել»։

Կապիտալ ծախսերը կատարվել են 95 տոկոսով՝ բացարձակ թվով երկու անգամ  գերազանցելով 2021-ի ցուցանիշը։  Հայաստանը պետք է զարգացման այլ արագություն  է ունենա ՝ հայտարարում  է ֆինանսների նախարարը։

Նրա խոսքով՝ ընթացիկ ծախսերը միայն աշխատավարձերից չեն կազմվել , դրանց մեծ մասը՝ 90 տոկոսը, թոշակները, նպաստները ու տարբեր ծրագրերին ուղղվող  սուբսիդիաներն են։

Վահե Հովհաննսիյանն անդրադարձել է  այն գնահատականին, թե 2022-ին գրանցված տնտեսական բարձր աճից հիմնականում օգտվել են բանկերը, վարձակալությամբ  բնակարան հանձնողները և ծառայությունների ոլորտում ներգրավվածները ։  Տնտեսական աճը, ըստ նախարարի, արտացոլվել է տարբեր  ճյուղերում:

«Ծառայությունների ոլորտում էլ աճը ունի բաղկացուցիչներ։ Մենք միայն մեկ տողով չենք  աճել, նախկինում այդ աճը շինարարության շուրջ էր։ Այժմ ավելի շատ՝ ծառայություններ, որտեղ կա ՏՏ, կապի հատվախը։ Արդյունաբերությունն է աճել։ Ավելի փոքր ամսնաբաժին ունի»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ նախարարն առանձնացրել է միայն հիմնավորում ունեցող ցուցանիշները։

«Միջին աշխատավարձի աճ-գնաճ հարաբերակցությունը բերեցիք, որպես սոցիալական ազդեցություն, բաց մոռացաք նվազագույն աշխատավարձի մասին։ Քանի որ նրանք հարյուր հազար աշխատողներ են»։

Նախարարն արձագանքեց՝ նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրացել է՝ 68 հազար դրամից 75 հազար դառնալով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հետաքրքրում էր՝ ունի՞ կառավարությունը  շրջանառության հարկից հրաժարվելու մտադրություն։ Նախարարը խոսքով՝ այս պահին  նման  մտադրություն չկա, բայց  առաջիկայում գործադիրը նոր գաղափարներ կներկայացնի։ 

«Այս պահին վերացնելու նպատակ չունենք, բայց պետք է որոշակի փոփոխություններ իրականացնենք, որ բարձրացնենք այս հարկման համակարգում գործող աշխատողների մրցունակությունը»։

ՔՊ-ից Լուսինե Բադալյանն առաջարկում է օտարերկրյա ներդրումների մասին տվյալները մեկ միասնական հարթակում ներկայացնել, որպեսզի ներդրողը հեշտությամբ  կարողանա ամբողջական տեղեկատվություն ստանալ  ու որոշել՝ կատարե՞լ ներդրում, թե՞ ոչ։ Ֆինանսների նախարարը հիշեցնում է՝ ներդրողներին հետաքրքրող տեղեկատվությունը տարբեր է, Հայաստանում գործում է  ներդրումների աջակցման կենտրոնը, որն ուղեկցում է ցանկացած ներդրողի։ Ներդրումները աշխատատեղեր են, աշխատատեղերը՝ աշխատավարձ, իսկ աշխատավարձը՝ աղքատության կրճատման գրավական։ 

Ֆինանսների նախարարը երկու ցուցանիշ է կարևորում՝  Ջինի գործակիցն ու աղքատության էլաստիկության ինդեքսը։ Առաջինը  բնութագրում է երկրում ստեղծված արժեքի բաշխման

«Ընդամենը 0․1 տոոկսային կետով փոփոխությունները ըստ էության եչն փոխում, անհնար է։ ՀՀ-ում անգամ եթե բացասական փոփոխություններ տեղի ունենան, Հայաստանը ունենա այդպիսի շեղումներ»։

Աղքատության էլաստիկության ինդեքսը ցույց է տալիս, թե 1 տոկոսային կետով համախառն ներքին արդյունքի աճը որքան է ազդում աղքատության վրա։ Նախարարը վստահ է, որ 2022 թվականի աղքատության ցուցանիշի հրապարակումից հետո աղքատության ցուցանիշների նվազում կարձանագրվի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն